Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ � Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկ
Թարմացված 8 August 2024
Այս թարգմանությունը կատարվել է 2024 թվականի հուլիսի 15-ին: Այս էջում հասանելի անգլերեն լեզվով ուղեցույցը Միացյալ Թագավորության կառավարության կողմից տրամադրված հեղինակավոր ուղեցույց է: Ձեր պատասխանատվության շրջանակում է ստուգել, թե արդյոք անգլերեն լեզվով բնօրինակ ուղեցույցը փոփոխվել է:
Այս ծանուցումը պարունակում է բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկը։ Այն բաղկացած է արևմտյան ապրանքներից, որոնք կարևոր նշանակություն ունեն ռուսական սպառազինության համակարգերի և դրանց ռազմական զարգացման համար։ Այս ցուցակը փոփոխական է և ժամանակ առ ժամանակ կթարմացվի։ Բիզնեսն առանցքային դեր է խաղում այդ ապրանքների մուտքը Ռուսաստան կանխելու գործում։
Հարկ է նշել, որ բարձր առաջնահերթության ընդհանուր ապրանքների այս ցանկը չի արտացոլում մեր առևտրային պատժամիջոցների մասշտաբները։ Միջոցառումների և իրավական պարտավորությունների ամբողջական ցանկը տե՛ս ։
Ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման՝ ՄԹ-ը պատժամիջոցների աննախադեպ փաթեթ է սահմանել՝ ուղղված ռուսական ռազմական ռեսուրսների ֆինանսավորումը դադարեցնելուն, լայնածավալ տնտեսական վնաս հասցնելուն և Ուկրաինային համերաշխություն և աջակցություն ցուցաբերելուն:
Սա լուրջ ազդեցություն է թողնում Ուկրաինայում իր անօրինական պատերազմը վարելու Ռուսաստանի կարողության վրա և լրջորեն թուլացրել է Ռուսաստանի տնտեսությունը:
ՄԹ առևտրային միջոցառումները նպատակ ունեն Ռուսաստանին զրկել ապօրինի պատերազմ վարելու համար անհրաժեշտ ապրանքների, տեխնոլոգիաների և եկամուտների հասանելիությունից և նպաստել նրա ռազմական ներուժի թուլացմանը՝ սահմանափակելով արևմտյան ապրանքների մատակարարումը, որոնք կարևոր նշանակություն ունեն ռուսական սպառազինության զարգացման համար:
Ցանկը
Մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ՄԹ-ն բացահայտել է այն ապրանքները, որոնք Ռուսաստանն օգտագործում է իր սպառազինությունների համակարգերում։ Բոլորը ենթակա են ՄԹ պատժամիջոցներին: Այս ապրանքներից շատերը հայտնաբերվել են Ուկրաինայի մարտադաշտերում: Դրանք ներառում են էլեկտրոնային բաղադրիչներ, ինչպիսիք են ինտեգրալ սխեմաները և ռադիոհաճախականության (ՌՀ) հաղորդիչների մոդուլները: Ցանկը, որն անհրաժեշտության դեպքում կթարմացվի, ներառում է նաև ռազմի դաշտում հայտնաբերված էլեկտրոնային բաղադրիչների և սխեմաների արտադրության և փորձարկման համար անհրաժեշտ ապրանքներ:
Ցանկը բաժանված է չորս մակարդակի, ընդ որում առաջին և երկրորդ մակարդակները պարունակում են հատկապես զգայուն ապրանքներ՝ ինտեգրալ սխեմաներ, որոնք առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ռուսական սպառազինության համակարգերի համար, և լրացուցիչ էլեկտրոնային բաղադրիչներ։
- ̸ակարդակ 1. Ինտեգրալ սխեմաներ (նաև կոչվում են միկրոէլեկտրոնիկա)
- ̸ակարդակ 2. Էլեկտրոնային բաղադրիչներ՝ ներառյալ կապի մոդուլները և պասիվ էլեկտրոնային բաղադրիչները
- ̸ակարդակ 3Ա. Լրացուցիչ էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք օգտագործվում են ռուսական սպառազինության համակարգերում՝ մատակարարների ավելի լայն շրջանակով
- ̸ակարդակ 3Բ. Ռուսական սպառազինության համակարգերում օգտագործվող մեխանիկական և այլ բաղադրիչներ
- ̸ակարդակ 4Ա. Էլեկտրական բաղադրիչների, տպատախտակների և մոդուլների արտադրության և որակի վերահսկման համար նախատեսված սարքավորումներ
- ̸ակարդակ 4Բ� Համակարգչային թվային կառավարմամբ (CNC) մեքենաներ և բաղադրիչներ
Պատշաճ վերլուծության իրականացում
Ռուսաստանը փորձում է գնել այս ցուցակում ընդգրկված արգելված ապրանքներն այն երկրների միջոցով, որոնք պատժամիջոցների տակ չեն: Առևտրային ընկերություններըպետք է ամեն ինչ անեն՝ հաշվի առնելու այդ ռիսկերը: Առևտրային ընկերություններըպետք է պատշաճ վերլուծություն իրականացնեն՝ համոզվելու համար, որ այդ ապրանքների վերջնական նպատակակետը Ռուսաստանը չէ:
Միացյալ Թագավորությունը միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատում է պատժամիջոցներից խուսափելու և դրանք շրջանցելու խնդրի լուծման ուղղությամբ՝ ներառյալ երթուղիների փակումը, որոնք Ռուսաստանը պոտենցիալ օգտագործում է մեր պատժամիջոցները շրջանցելու համար:
Բարձր առաջնահերթության ընդհանուր ապրանքներ
̸ակարդակ | HS6 կոդ | Նկարագրություն |
---|---|---|
1 | 8542.31 | Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ. պրոցեսորներ և կարգավորիչներ՝ համակցված կամ չհամակցված հիշողության, փոխարկիչների, տրամաբանական սխեմաների, ուժեղացուցիչների, ժամացույցի և սինխրոնիզացման սխեմաների կամ այլ սխեմաների հետ |
8542.32 | Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ հիշողության սարքեր | |
8542.33 | Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ ուժեղացուցիչներ | |
8542.39 | Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ այլ | |
2 | 8517.62 | Ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, փոխակերպման, հաղորդման կամ վերականգնման սարքեր՝ ներառյալ կոմուտացման և երթուղղման սարքերը |
8526.91 | Ռադիոտեղորոշիչ սարքեր, ռադիոնավիգացիոն օժանդակող սարքեր և հեռակառավարվող ռադիո սարքեր՝ ռադիոնավիգացիոն օժանդակող սարքեր | |
8532.21 | Այլ ստացիոնար կոնդենսատորներ՝ տանտալային կոնդենսատորներ | |
8532.24 | Այլ ստացիոնար կոնդենսատորներ՝ կերամիկական դիէլեկտրիկ, բազմաշերտ | |
8548.00 | Մեքենաների կամ սարքավորումների էլեկտրական մասեր՝ 85-րդ բաժնում այլ տեղ չնշված կամ չներառված | |
3Ա | 8471.50 | Պրոցեսորային սարքեր, որոնք նշված չեն 8471.41 կամ 8471.49 ենթագլուխներում, անկախ այն հանգամանքից, թե դրանք մեկ կորպուսում պարունակում են հետևյալ տեսակի սարքերից մեկը կամ երկուսը� պահպանման սարքեր, մուտքային սարքեր, ելքային սարքեր |
8504.40 | Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ փոխարկիչներ (օրինակ՝ ուղղիչներ) և ինդուկտորներ, դրանց մի մասը՝ ստատիկ փոխարկիչներ | |
8517.69 | Ձայն, պատկերներ կամ այլ տվյալներ փոխանցելու կամ ստանալու համար այլ սարքեր՝ ներառյալ լարային կամ անլար ցանցում հաղորդակցվելու համար նախատեսված սարքերը | |
8525.89 | Հեռուստատեսային տեսախցիկներ, թվային ֆոտոխցիկներ և տեսաձայնագրիչներ | |
8529.10 | Մասեր՝ բացառապես կամ գլխավորապես 8524-8528 բաժիններում ընդգրկված սարքավորումների հետ օգտագործման համար� ալեհավաքներ և բոլոր տեսակի ալեհավաքային ռեֆլեկտորներ, մասեր, որոնք պիտանի են դրանց հետ օգտագործման համար | |
8529.90 | Մասեր՝ բացառապես կամ գլխավորապես 8524-8528 բաժիններում ընդգրկված սարքավորումների հետ օգտագործման համար՝ այլ | |
8536.69 | Կոաքսիալ միակցիչներ, գլանաձև բազմակոնտակտ միակցիչներ, rack and panel տեսակի միակցիչներ, տպատախտակի միակցիչներ, ժապավենային կամ հարթ մալուխային միակցիչներ, այլ միակցիչներ | |
8536.90 | էլեկտրական սխեման միացնելու կամ պաշտպանելու կամ էլեկտրական սխեմաներին կամ դրանց մեջ միացումներ անելու համար նախատեսված էլեկտրական սարքեր` այլ սարքավորումներ | |
8541.10 | Դիոդներ, որոնք լուսազգայուն կամ լուսարձակող չեն | |
8541.21 | Տրանզիստորներ, որոնք լուսազգայուն չեն, 1 Վտ-ից պակաս ցրման հզորությամբ | |
8541.29 | Տրանզիստորներ, որոնք լուսազգայուն չեն՝ այլ տեղ չնշված կամ չներառված | |
8541.30 | Տիրիստորներ, դիոդային և տրիոդային տիրիստորներ (դիաքներ և տրիաքներ) , որոնք լուսազգայուն սարքեր չեն | |
8541.49 | Լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր՝ այլ | |
8541.51 | Կիսահաղորդչային փոխակերպիչներ | |
8541.59 | Կիսահաղորդչային սարքեր՝ այլ տեղ չնշված կամ չներառված | |
8541.60 | Տեղադրված պիեզոէլեկտրական բյուրեղներ | |
3Բ | 8482.10 | Գնդառանցքակալներ |
8482.20 | Կոնաձև գլորման առանցքակալներ` ներառյալ ներքին օղակները և կոնաձև գլորման մեխանիզմները | |
8482.30 | Գնդաձև գլորման առանցքակալներ | |
8482.50 | Այլ գլանաձև գլորման առանցքակալներ՝ ներառյալ զատիչները և գլորման մեխանիզմները | |
8807.30 | Ինքնաթիռների այլ մասեր: Ուղղաթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր | |
9013.10 | Լազերներ (բացի լազերային դիոդներից), այլ օպտիկական սարքեր և գործիքներ՝ զենքի վրա տեղադրման օպտիկական նշանոցներ | |
9013.80 | Լազերներ (բացի լազերային դիոդներից), այլ օպտիկական սարքեր և գործիքներ՝ այլ տեղ չնշված կամ չներառված | |
9014.20 | Սարքեր և գործիքներ ավիացիոն կամ տիեզերական նավիգացիայի համար (բացի կողմնացույցներից) | |
9014.80 | Նավիգացիոն այլ սարքեր և գործիքներ | |
4Ա | 8471.80 | Տվյալների ավտոմատ մշակման մեքենաների այլ միավորներ |
8486.10 | Մեքենաներ և սարքեր՝ կիսահաղորդչային թիթեղներ և ձույլեր արտադրելու համար | |
8486.20 | Մեքենաներ և սարքեր՝ կիսահաղորդչային սարքերի կամ էլեկտրոնային ինտեգրալ սխեմաների պատրաստման համար | |
8486.40 | Մեքենաներ և սարքեր՝ ֆոտոշաբլոնների և ցանցաթաղանթների պատրաստման կամ վերանորոգման համար, կիսահաղորդչային սարքերի հավաքման համար, կիսահաղորդչային սարքերի բարձրացման, տեղափոխման, բեռնման կամ բեռնաթափման համար | |
8534.00 | Տպագիր սխեմաներ | |
8543.20 | Ազդանշանի գեներատորներ | |
9027.50 | Օպտիկական ճառագայթում օգտագործող այլ սարքեր և սարքավորումներ (ուլտրամանուշակագույն, տեսանելի, ինֆրակարմիր) | |
9030.20 | Օսցիլոսկոպներ, սպեկտրի անալիզատորներ և էլեկտրական մեծությունների չափման կամ ստուգման այլ սարքեր և սարքավորումներ՝ օսցիլոսկոպներ և օսցիլոգրաֆներ | |
9030.32 | Լարման, հոսանքի, դիմադրության կամ հզորության չափման կամ ստուգման այլ սարքեր և ապարատներ՝ գրանցող սարքով մուլտիմետրեր | |
9030.39 | Լարման, հոսանքի ուժի, դիմադրության կամ հզորության չափման կամ ստուգման այլ սարքեր և ապարատներ՝ գրանցող սարքով այլ սարքավորումներ | |
9030.82 | Օսցիլոսկոպներ, սպեկտրի անալիզատորներ և էլեկտրական մեծությունների չափման կամ ստուգման այլ սարքեր և սարքավորումներ՝ կիսահաղորդչային թիթեղներ կամ սարքեր չափելու կամ ստուգելու համար | |
4Բ | 8457.10 | Մետաղների մշակման մեքենաներ |
8458.11 | Հորիզոնական խառատային հաստոցներ (այդ թվում՝ շրջատաշման հաստոցներ) մետաղի հեռացման համար՝ թվային կառավարմամբ | |
8458.91 | Խառատային հաստոցներ (այդ թվում՝ շրջատաշման հաստոցներ) մետաղի հեռացման համար՝ թվային կառավարմամբ (բացի հորիզոնական խառատային հաստոցներից) | |
8459.61 | Մետաղների ֆրեզերային հաստոցներ՝ թվային կառավարմամբ (բացի խառատային հաստոցներից և շրջատաշման հաստոցներից, որոնք նշված 8458 ենթագլխում, ուղղորդվող գլխիկով սարքերից, հորատման մեքենաներից, հորատող ֆրեզերային մեքենաներից, փորող սարքերից և ծնկաձև ֆրեզերային մեքենաներից) | |
8466.93 | Մասեր և պարագաներ, որոնք պիտանի են բացառապես կամ գլխավորապես 8456-8461 ենթագլխերում ընդգրկված մեքենաների հետ օգտագործման համար՝ այլ տեղ չնշված: |